«Տրանսմաշհոլդինգ»-ը պատրաստ է համագործակցել հայկական ընկերությունների հետ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի խոշորագույն «Տրանսմաշհոլդինգ» ընկերությունը, որը զբաղվում է երկաթուղային և քաղաքային գծային տրանսպորտի համար շարժակազմի նախագծմամբ և արտադրությամբ, Սանկտ Պետերբուրգում անցկացվող երկաթուղային տեխնիկայի և տեխնոլոգիաների միջազգային «Պրո Շարժում Էքսպո» ցուցահանդեսում ներկայացրել է նոր շարժակազմի վեց նմուշ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հետևյալ նոր նմուշներին՝ մագիստրալային մարդատար ТЭ26 դիզելային լոկոմոտիվ, ДП2Д դիզելային գնացք, միահարկ նորարարական կուպե ուղևորատար վագոն 61-4533, միահարկ նորարարական շտաբային վագոն 61-4535, հնգամաս տրոլեյբուս-տրամվայ 71-952 «Վոևոդա» և հաստատուն հոսանքի էլեկտրագնացք ЭП2ДМ։

 

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ համապատասխան հետաքրքրության առկայության դեպքում ընկերությունը պատրաստ կլինի իրագործել նախագծեր հայկական պատվիրատուների, օրինակ՝ Երևանի մետրոպոլիտենի հետ։ 

Նշենք, որ Երևանի մետրոպոլիտենի հիմնական շարժակազմը տարբեր ժամանակներում արտադրվել է այն ձեռնարկություններում, որոնք այժմ մաս են կազմում «Տրանսմաշհոլդինգ»-ին։ 

«Պրո Շարժում.Էքսպո»-ն Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի խոշորագույն երկաթուղային տեխնոլոգիաների ցուցահանդեսն է, որը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ։ 

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին