Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում հաղթեց Իռլանդիային

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Իռլանդիայի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Իռլանդիան կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն գնդակը դարպասի գծից հանեց Էրիկ Փիլոյանը: Հայաստանի ընտրանին էլ մի քանի հստակ պահեր ուներ, սակայն չիրացրեց դրանք: 

Առաջին կեսի ավելացված րոպեին Իռլանդիայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Էդուարդ Սպերցյանն, ով իր կարիերայում երկրորդ անգամ գոլ խփեց հենց Իռլանդիային:

Երկրորդ կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին` արագ հակագրոհներից մեկի ժամանակ, Հրանտ Լեոն-Ռանոսը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը: Իռլանդիան իրացրեց իր արագ հակագրոհը և կրճատեց հաշվի տարբերությունը 56-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Էվան Ֆերգյուսոնը: 

Հայաստան-Իռլանդիա`2:1:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին` արտագնա խաղում մրցելով Հունգարիայի հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի