Իսրայելը թիրախավորել է Լիբանանի հարավային շրջանը

2 րոպեի ընթերցում

Իսրայելական անօդաչու թռչող սարքը սեպտեմբերի 9-ին թիրախավորել է Լիբանանի հարավում գտնվող Ջիյա գյուղաքաղաքի Զարութ մզկիթի մոտակայքում գտնվող մի մեքենա, որի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։

Տեղեկություններ են հաղորդվում, որ վիրավորված անձը «Հեզբոլլահ»-ի անդամ է։

Իսրայելի բանակը կեսգիշերից հետո ռմբակոծություն է իրականացրել նաև Լիբանանի հարավում գտնվող Այտարուն քաղաքի ծայրամասում։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 8-ին Իսրայելի կողմից արևելյան Լիբանանին հասցված ավիահարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի Բեքաայի հովտի շրջանում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի թիրախներին, որոնց թվում են եղել «Ռադվան ուժերի» ռազմական ուսումնական համալիրները։ ԻՊԲ-ն հավելել է, որ «Հեզբոլլահ»-ը ճամբարներն օգտագործել է ահաբեկիչներին մարզելու և զինելու համար։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելն այս տարվա սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4000 հարձակում։ Այդ հարձակումների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 267, վիրավորվել՝ 608 մարդ։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը միայն մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

Հայերեն Русский

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը