Գեղարքունիքում հավաքվել է 31 հազար 901,6 տոննա հացահատիկի, 587,6 տոննա հատիկընդեղեն մշակաբույսերի բերք
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում արդեն ավարտին է մոտենում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2025 թվականի սեպտեմբերի ութի դրությամբ մարզի համայնքներում ցանված 10 հազար 294,1 հեկտար աշնանանացան ցորենի արտերից հավաքվել է 18 հազար 117,6 տոննա բերք՝ մեկ հեկտարի դիմաց 17,6 ցենտներ միջին բերքատվությամբ։
Գարնանացան ցորենի 696,1 հեկտար ցորենի արտերից հավաքվել է 1559 տոննա հացահատիկ՝ 22,4 ցենտներ միջին բերքատվությամբ։
7702 հեկտար գարու արտերից հավաքվել է 12 հազար 225 տոննա բերք՝ 16,3 ցենտներ միջին բերքատվությամբ։
260,3 հեկտար հատիկընդեղեն ցանքերից հավաքվել է 587,6 տոննա բերք՝ 22,6 ցենտներ միջին բերքատվությամբ։
Հացահատիկի բերքահավաքն արդեն Գեղարքունիքի մարզում իրականացված է շուրջ 90 տոկոսով։