Աշխարհ

Ֆրանսիայի վարչապետը խորհրդարանին հորդորել է վստահություն հայտնել կառավարությանը՝ պետբյուջեն կայունացնելու համար

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի վարչապետը խորհրդարանին հորդորել է վստահություն հայտնել կառավարությանը՝ պետբյուջեն կայունացնելու համար

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներին կոչ է արել աջակցել իր կառավարությանը՝ երկրի բյուջեն կայունացնելու համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Ֆրանսուա Բայրուն նման կոչով է հանդես եկել խորհրդարանի արտահերթ նիստում։ 

 «Մեր անկախությունը, հանրային ծառայությունները, սոցիալական մոդելը կախված են  մեր ծախսերի վերահսկման խնդրից, գերպարտքի խնդրից», - ասել է նա՝ հորդորելով պատգամավորներին աջակցել իրեն խնդրի լուծման համար: 

Բայրուի խոսքով՝ Ֆրանսիան 51 տարի հավասարակշռված բյուջե չի ունեցել, և այդ ժամանակվանից ի վեր երկիրը պարտքեր է կուտակել, իսկ 2000 թվականից ի վեր այն դարձել է երկիր, որն արտադրում է ավելի քիչ, քան իր հարևանները։ 

Ավելի վաղ՝ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում սեպտեմբերի 8-ին օրենսդիրները կմասնակցեն վարչապետ Ֆրանսուա Բայրուի հանդեպ վստահության քվեարկությանը։  

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում