Մերձավոր Արևելք

Նեթանյահուն Երուսաղեմում հարձակման ֆոնին հայտարարել է ահաբեկչության դեմ «հզոր պատերազմ» մղելու մասին

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն Երուսաղեմում հարձակման ֆոնին հայտարարել է ահաբեկչության դեմ «հզոր պատերազմ» մղելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի Ռամոթ խաչմերուկում տեղի ունեցած հարձակման վայրում հայտարարել է, որ Իսրայելն «ահաբեկչության դեմ հզոր պատերազմ» է մղում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

«Ահաբեկչության դեմ հզոր պատերազմ է ընթանում բոլոր ճակատներում», - նշել է Նեթանյահուն իր ելույթում՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին։

Նա հավելել է, որ այժմ իսրայելական ուժերի կողմից շրջապատվում են այն գյուղերը, որտեղից եկել են ահաբեկիչները։ 

Նեթանյահուի խոսքով՝ երկու ահաբեկիչները պաղեստինցիներ են Արևմտյան ափից։

«Գազայի հատվածում մարտերը շարունակվում են», - հավելել է Նեթանյահուն՝ մատնանշելով, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ին, ինչպես խոստացել է, և կազատի բոլոր պատանդներին։

Իր հերթին Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումից հետո հայտարարել է, որ Իսրայելի Պետությունը չի կարող ընդունել Պաղեստինի ինքնավարությունը, որը «դաստիարակում և կրթում է իր երեխաներին հրեաներին սպանելու համար»։

Ավելի վաղ Երուսաղեմի Ռամոթ խաչմերուկում երկու պաղեստինցիներ կրակ էին բացել մեքենաների և հետիոտների վրա, ինչի հետևանքով, իսրայելական աղբյուրների փոխանցմամբ, զոհվել է 6, վիրավորվել՝ ևս 12 մարդ, որոնցից վեցը ծանր վիճակում են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում