Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը ողջունել է Երուսաղեմում իրականացված գործողությունը՝ կատարվածը հստակ ուղերձ անվանելով Իսրայելին

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը ողջունել է Երուսաղեմում իրականացված գործողությունը՝ կատարվածը հստակ ուղերձ անվանելով Իսրայելին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Երուսաղեմի հյուսիսում գտնվող Ռամոթ բնակավայրի մոտակայքում կրակոցներն իրականացրել են պաղեստինցի երկու մարտիկներ և ողջունել է նրանց գործողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Quds Press-ը։

ՀԱՄԱՍ-ից նշել են, որ այս գործողությունը բնական արձագանք է իսրայելական կողմի հանցագործություններին և պաղեստինցի ժողովրդի դեմ մղվող պատերազմին։ 

«Սա հստակ ուղերձ է այն մասին, որ Գազա քաղաքն օկուպացնելու և ոչնչացնելու, ինչպես նաև ալ-Ակսա մզկիթը պղծելու նրա ծրագրերը անպատիժ չեն մնա»,- նշվել է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ շարժումը հավելել է. «Գազայում, Արևմտյան ափին և Երուսաղեմում մեր պաղեստինցի ժողովրդի դեմ օկուպացիայի շարունակական ագրեսիան չի թուլացնի մեր ժողովրդի և նրանց դիմադրության վճռականությունը»։ 

ՀԱՄԱՍ-ից հայտարարել են, որ ՝ պաղեստինցի ժողովրդին ենթարկեցնելու կամ նրա դիմադրության կամքը կոտրելու Իսրայելի նախագծերն ու փորձերը չեն հաջողվի, ինչպես նաև չեն իրականացվի դիմադրությունը վերացնելու կամ ժողովրդին իրենց հողից ու տներից տեղահանելու պատրանքները։

Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժումը, ինչպես նա Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը նույնպես ողջունել են Երուսաղեմում իրականացված գործողությունը։

Իսրայելի «Մագեն Դավիթ Ադոմ» ազգային շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ Երուսաղեմի Ռամոթ շրջանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 12 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում