Մերձավոր Արևելք

Երուսաղեմում կրակոցների հետևանքով 5 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Երուսաղեմում կրակոցների հետևանքով 5 մարդ է զոհվել

Երուսաղեմում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 5 մարդ, 15-ը վիրավոր են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի ազգային շտապօգնության ծառայությունը։

Համաձայն տեղեկությունների՝ Երուսաղեմի Ռամոթ շրջանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորներից հինգը գտնվում են ծանր վիճակում։ Բժշկական օգնության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերում տուժածներին։

Երուսաղեմի մուտքերը հարձակումից հետո փակվել են։ Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ չեզոքացրել է Ռամոթ խաչմերուկում կրակոցներ արձակած երկու անձանց։ Նրանց ինքնությունը դեռևս հայտնի չէ։

Ոստիկանությունը հայտարարել է, որ կատարվածը կարելի է որակել որպես ահաբեկչություն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում