Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է ոչնչացնել Գազան

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է ոչնչացնել Գազան

Իսրայելը կկործանի Գազա քաղաքը և կոչնչացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բոլոր զինյալներին, եթե արմատականները վայր չդնեն զենքը և ազատ չարձակեն պատանդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին սեպտեմբերի 8-ին X սոցցանցի իր էջում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ հավելելով, որ սա վերջին նախազգուշացումն է։

«Այսօր Գազա քաղաքի վրայով հզոր փոթորիկ կանցնի, և ահաբեկչության երկնաքերերի տանիքները կսկսեն դողալ։ Սա վերջին նախազգուշացումն է ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին ու բռնարարներին Գազայում և արտասահմանի շքեղ հյուրանոցներում. ազատ արձակեք պատանդներին և վայր դրեք զենքը. հակառակ դեպքում Գազան կկործանվի, իսկ դուք կոչնչանաք», - գրել է Կացը։

Նա նաև նշել է, որ իսրայելցի զինվորականները շարունակում են գործել ըստ պլանի և պատրաստվում են Գազայի դեմ գործողության ընդլայնմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում