Եվրոպա

ԵՄ-ն դիտարկում է նոր պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի բանկերի  նկատմամբ․ Bloomberg

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն դիտարկում է նոր պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի բանկերի  նկատմամբ․ Bloomberg

Եվրամիությունը դիտարկում է ռուսական բանկերի ու էներգետիկայի ոլորտում գործող կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ որպես Ուկրաինայի դեմ պատերազմական գործողությունները դադարեցնելուն միտված նոր քայլ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։ 

Bloomberg-ի տվյալներով՝ նոր փաթեթում կարող են ներառվել պատժամիջոցներ, որոնք կառնչվեն ռուսական վճարային ու քարտային համակարգերին։

Հաղորդվում է, որ ԵՄ պաշտոնյաների պատվիրակությունը Վաշինգտոն կայցելի այս շաբաթ՝ հանդիպելու ամերիկացի գործընկերներին ու քննարկելու համատեղ գործողությունների հնարավորությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում