ԱՀԿ-ն հորդորում է Աֆղանստանին վերացնել սահմանափակումները հումանիտար կազմակերպությունների կին աշխատողների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դիմել է Աֆղանստանի թալիբ իշխանություններին ՝ վերացնելու երկրում հումանիտար կազմակերպություններում աշխատող աֆղան կանանց նկատմամբ գործող սահմանափակումները՝ մասնավորապես թույլ տալով նրանց  ճամփորդել առանց տղամարդու ուղեկցության, ինչպես նաև թույլ տալ աջակցել վերջին հզոր երկրաշարժից հետո օգնության կարիք ունեցող կանանց։

«Այժմ մեծ խնդիր է դառնում այս վայրերում կանանց անձնակազմի պակասը»,- Reuters-ին ասել է Աֆղանստանում ԱՀԿ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մուքթա Շարման՝ նշելով, որ այս տարածքներում բուժանցնակազմի շուրջ 90 տոկոսը տղամարդիկ են, իսկ մնացած 10 տոկոս կանայք հիմնականում բուժքույրեր են, այլ ոչ թե լուրջ վնասվածքների հետ աշխատելու կարողություն ունեցող կանայք։ Սա խոչընդոտում է կանանց նորմալ բուժօգնության տրամադրման հնարավորությունը, քանի որ շատ կանայք խուսափում են առնչվել տղամարդ բժիշկների հետ ու չեն կարողանում միայնակ գնալ բուժօգնության հետևից։

Շարման հատուկ ընդգծել է նաև աֆղան կին բժիշկների պակասն այն բանից հետո, ինչ Աֆղանստանում իշխանության գալուց հետո թալիբներն արգելեցին կին ուսանողներին կրթություն ստանալ ավագ դպրոցներում ու համալսարաններում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 1-ին Աֆղանստանում գրանցված 6 մագնիտուդով երկրաշարժի ու հետցնցումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 3600 մարդ, հազարավոր մարդիկ մնացել են անտուն։

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի