Հիմնանորոգվում է Լեռնակերտ-Մադինա միջհամայնքային նշանակության ճանապարհը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Լեռնակերտ-Մադինա միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լեռնակերտ-Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն 327 հազար 565  դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Լեռնակերտ-Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 1100 գծամետր երկարությամբ և 5500 քմ մակերեսով։  Կառուցվում է նաև ջրահեռացման համակարգ։ 

Ճանապարհի հիմնանորոգվող հատվածը Լեռնակերտի նոր կառուցվող դպրոցը կապելու է Մադինայի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցի և Ներսես Կարապետյանի տուն-թանգարան տանող գլխավոր ճանապարհին։ Ծրագրի շրջանակներում կվերանորոգվի նաև Մադինա և Լեռնակերտ բնակավայրերն իրար կապող կամուրջը, որի շրջակայքում Արգիճի գետի հիասքանչ կիրճն է ու Արմաղան լեռը՝ նույնքան սքանչելի բնապատկերներով։ 

Ծրագիրն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև՝ զբոսաշրջային կարևոր նշանակություն։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է  «ՎՄՎ Քամփնի» ՍՊԸ-ն, նախատեսվում է ավարտել 2025 թվականի ընթացքում։

Հայերեն

Այսօր Հայաստանը համարվում է ԱԲ գերհաշվողական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից մեկը. Հակոբ Արշակյան

Գիտատեխնիկական համագործակցություն՝ հանուն անվտանգության․ Հայաստանում մեկնարկել է CTBTO-ի տարածաշրջանային աշխատաժողովը

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, կալանավորված լինելու ժամանակ փախուստի դիմելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նոր Մետաքսի ճանապարհի ժամանակը. հայկական հայացք Չինաստանի վերելքին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՆԳ նախարարությունը 7 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով

Եվրոպական ինդեքսներ - 03/08/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 03/08/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 03/08/26