ՌԴ-ն Զելենսկուն Մոսկվա է հրավիրել զրուցելու, ոչ թե կապիտուլյացիայի. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհով, սակայն նման հնարավորության բացակայության դեպքում կշարունակի ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջ է շարժվում, «թունելի վերջում լույս կա», բայց դեռ վաղ է խոսել դրա ավարտի ժամկետների մասին։ 

Պեսկովն անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Մոսկվա հրավիրելու նախաձեռնությանը, որն ուկրաինական կողմը մերժել էր։

«Նրան հրավիրել են զրուցելու, ոչ թե կապիտուլյացիայի», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նոր զրույց առայժմ չի նախատեսվում․ Սպիտակ տան ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ շուտով կզրուցի Կրեմլի ղեկավարի հետ։ 

Պեսկովի խոսքով՝ Պուտինի և Թրամփի միջև զրույցները հեշտ չեն անցնում, քանի որ յուրաքանչյուրը պաշտպանում է իր երկրի շահերը: 

«Դրանք սովորական զրույցներ չեն։ Յուրաքանչյուրը պաշտպանում է իր երկրի շահերը։ Բայց Պուտինը բարձր է գնահատում դա։ Նա շնորհակալ է Թրամփին դրա համար», - ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ նախագահը բարձր է գնահատում նախագահ Թրամփի ջանքերը, ինչպես նաև «իրենց հարաբերությունների կառուցողական բնույթը»։

Ըստ նախագահի խոսնակի՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն շփումներ են իրականացնում տարբեր ուղղություններով՝ Կրեմլի և Սպիտակ տան միջև, հատուկ ծառայությունների միջև, բայց «առայժմ դա չի հանգեցրել մեր բոլոր կապերի համալիր աշխուժացման»։ 

Ռուսաստան

Առանցքային հարցերի շուրջ Կիևի հետ պայմանավորվելը գրեթե անհնար է. Պուտին

 

Հայերեն Русский

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ԱՄՆ-ն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Կանադայից

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ Ահլի»-ի անհաջող խաղին