Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիեւի հետ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիեւի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ադիլբեկ Կասիմալիեւի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

Ընդգծելով երկու երկրների համար Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորությունը` կողմերն արձանագրել են, որ առկա է չիրացված ներուժ` հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:

Քննարկումների առանցքում են եղել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր թեմաներ: Առանձնահատուկ կարեւորություն է տրվել երկու երկրների առեւտրաշրջանառությանը եւ զբոսաշրջությանը վերաբերող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում