Ուկրաինան պաշտպանական պայմանագրեր է կնքել լեհական և թուրքական ընկերությունների հետ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի «Ուկրօբորոնպրոմ» ռազմական կոնցեռնը պայմանագրեր է կնքել լեհական, եվրոպական և թուրքական ընկերությունների հետ՝ նավիգացիոն միջոցների և զենքի արտադրության բաղադրիչների մատակարարման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ուկրաինական կոնցեռնի ղեկավար Հերման Սմետանինը:

««Ուկրօբորոնպրոմ»-ի ձեռնարկություններից մեկն այսօր հաջողությամբ բանակցություններ է վարել համալրող մասերի արտադրության նախագծի մանրամասնությունների շուրջ ուկրաինական գործարանի արտադրանքներից մեկի համար…. Կնքվել են մի քանի գործարքներ», - գրել է Սմետանինը Telegram ալիքում:

«Զինամթերքի արտադրության համար շատ կարևոր բաղադրիչների մատակարարումների առաջին պայմանագիրը կնքվել է «Ուկրօբորոնպրոմ»-ի ձեռնարկություններից մեկի և Լեհաստանի  PGZ (Polska Grupa Zbrojeniowa) խոշորագույն պաշտպանական կոնցեռնի ընկերության միջև», - նշել է «Ուկրօբորոնպրոմ»-ի ղեկավարը:

Եվս մեկ պայմանագիր երկամյա ժամկետով ստորագրվել եվրոպական մատակարարի հետ՝ «զգալի քանակությամբ այնպիսի արտադրանքի մատակարարման համար, որը կապահովի ծանր զենքի արտադրությունն «Ուկրօբորոնպրոմ» գործարանում»: Սմետանինը չի նշել, թե որ երկրից է այդ ընկերությունը։ 

Երրորդ պայմանագիրը վերաբերում է թուրքական ընկերությունից նավիգացիոն միջոցների փորձնական խմբաքանակի մատակարարումներին:

Հայերեն Русский

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից

Երևանի կոնյակի գործարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլի