Սևան համայնքի Զովաբեր և Լճաշեն գյուղերում կառուցվելու են ոռոգման համակարգեր

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքի Զովաբեր և Լճաշեն գյուղերում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվելու են ոռոգման համակարգեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Զովաբեր գյուղում իրականացվելու է ոռոգման ցանցի կառուցում՝ 4615 գծամետր երկարությամբ, որը միանալու է նոր կառուցվող խորքային հորին: Նախատեսված են նաև ջրամբարի և պոմպակայանի կառուցման աշխատանքներ:
Ջրամբարի և պոմպակայանի տարածքների համար կառուցվելու է ցանցավոր ցանկապատ: Ծրագրի  նախագծային արժեքը 167 միլիոն 840 հազար դրամ է, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ 

Լճաշեն բնակավայրում կառուցվելու է 12 հազար 813 գծամետր  ոռոգման ցանց, որը միանալու է երկու նոր կառուցվող ջրամբարներին: Շինաշխատանքների ընթացքում նախատեսված է նաև երկու պոմպակայանի կառուցում:

Հիշյալ տարածքը առանձնացվելու է ցանցավոր ցանկապատով: Ծրագրի նախագծային արժեքը 216 միլիոն 242 հազար 650  դրամ է, որի 75 տոկյոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը,  25 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ «Առաջիկա օրերին Վարսեր բնակավայրում ևս կմեկնարկեն ոռոգման ցանցի համակարգի կառուցման աշխատանքները:

Ծրագրի իրականացման կապալառուն «ԱՍ-777» ՍՊԸ-ն է: Բնակավայրերում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը նպատակային դարձնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու, բնակիչների կյանքի որակը և սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով իրականացվող ծրագիրը հնարավորություն է ընձեռելու լուծել մի շարք խնդիրներ, ունենալ աշխատանքին համարժեք արդյունք»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: 

Հայերեն

Ընկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել

Այսօր Հայաստանը համարվում է ԱԲ գերհաշվողական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից մեկը. Հակոբ Արշակյան

Գիտատեխնիկական համագործակցություն՝ հանուն անվտանգության․ Հայաստանում մեկնարկել է CTBTO-ի տարածաշրջանային աշխատաժողովը

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, կալանավորված լինելու ժամանակ փախուստի դիմելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նոր Մետաքսի ճանապարհի ժամանակը. հայկական հայացք Չինաստանի վերելքին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՆԳ նախարարությունը 7 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով

Եվրոպական ինդեքսներ - 03/08/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 03/08/26