ՀԱՄԱՍ-ը համաձայնագրի շրջանակներում պատանդներին վերադարձնելու պատրաստակամություն է հայտնել, Իսրայելը պայմաններ է առաջադրել

3 րոպեի ընթերցում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համապարփակ համաձայնագրի շրջանակում ազատ արձակել բոլոր պատանդներին Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի բանտարկյալների համաձայնեցված թվի դիմաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Asharq  լրատվական կայքը։ 

ՀԱՄԱՍ-ը հավելել է, որ համապարփակ համաձայնագիր կնքելու իր պատրաստակամությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկավոր է, որ «Գազայի հատվածում պատերազմը դադարեցվի, ամբողջ Գազայի հատվածից բոլոր օկուպացիոն ուժերը դուրս բերվեն, անցակետերը բացվեն՝ Գազայի բոլոր կարիքները հոգալու և վերակառուցման գործընթաց սկսելու համար»։

Շարժումը նաև վերահաստատել է իր համաձայնությունը տեխնոկրատներից կազմված անկախ ազգային վարչակազմի ստեղծմանը՝ Գազայի հատվածի բոլոր գործերը կառավարելու և բոլոր ոլորտներում իր պարտականություններն անմիջապես ստանձնելու համար։

Ի պատասխան դրա՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ ​​ պատանդներին ազատ արձակելու պատրաստակամության մասին ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը «քարոզչական մանևր» է։ 

Իսրայելական կողմը պնդում է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը, բոլոր պատանդների ազատ արձակումից բացի, պետք է լինի ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը և պաղեստինյան անկլավի ապառազմականացումը։

«Ցավոք, սա ՀԱՄԱՍ-ի կողմից պարզապես ևս մեկ քարոզչական մանևր է, որը որևէ նոր բան չի պարունակում։ Պատերազմը կարող է անմիջապես ավարտվել, բայց միայն իսրայելական կաբինետի կողմից հաստատված պայմաններով, մասնավորապես՝ բոլոր պատանդների ազատ արձակում, ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափում, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածում անվտանգության նկատմամբ Իսրայելի վերահսկողության ապահովում, այլընտրանքային քաղաքացիական կառավարության ձևավորում, որը չի հրահրի ահաբեկչություն, չի ուղղորդի ահաբեկչություն կամ չի սպառնա Իսրայելին», - նշված է գրասենյակի հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ միայն այս պայմանների կատարումը կապահովի, որ ՀԱՄԱՍ-ը չկարողանա վերականգնել իր ուժերը և կրկնել հոկտեմբերի 7-ի կոտորածը։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա