ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի ղեկավարությունը և այլ պաշտոնատար անձինք։

Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյուններով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցել են զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվել են անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները։

Երդման արարողության կապակցությամբ ծնողների անունից նորակոչիկներին շնորհավորել է ծնող Արաքսյա Բաբայանը։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նշել է, որ զինվորական երդման ընդունումը հայրենիքի և ընտանիքի նկատմամբ անմնացորդ նվիրումն արտահայտելու անկրկնելի արարողակարգ է, և այս պահից է սկսվում իրական ծառայությունը հայրենիքին: 

Նորակոչիկները կատարել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:

Երդման հանդիսավոր արարողությունը եզրափակվել է նվագախմբի ուղեկցությամբ՝ նորակոչիկների շարային քայլերթով։
  

Հայերեն

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան