Մերձավոր Արևելք

Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները, կան վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները, կան վիրավորներ

Իսրայելական ուժերի կողմից հարավային Լիբանանի վրա իրականացված օդային հարվածի հետևանքով վիրավորվել է 10 մարդ՝ 7 լիբանանցի, այդ թվում՝ 3 երեխա, և ևս 3 սիրիացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռներն ինտենսիվ ռմբակոծություններ են իրականացրել Անսարիա բնակավայրի ծայրամասում։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ հարվածել է Լիբանանի հարավային Անսարիա շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախին, որտեղ «պահվում էին ահաբեկչական կազմակերպության կարողությունները վերականգնելու և նրանց գործունեությանն աջակցելու համար նախատեսված ինժեներական մեքենաներ»։

Բացի այդ, ԻՊԲ-ն հարվածել է «Հեզբոլլահ»-ի հրթիռային կայանքին ալ-Ջբեյնի տարածքում։

ԻՊԲ-ի հաղորդագրության համաձայն` ինժեներական մեքենաների և կայանքների առկայությունն Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում է։

«ԻՊԲ-ն կշարունակի վերացնել Իսրայել պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք», - նշվում է Telegram-ում տարածված հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, ՄԱԿ֊ի խաղաղապահ ուժերը հայտարարել են, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը չորս նռնակ են նետել իրենց անձնակազմի ուղղությամբ, ինչը որակվել է որպես նոյեմբերին հրադադարից ի վեր իրենց ուժերի դեմ «ամենալուրջ» հարձակումներից մեկը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում