Թրամփը հայտարարել է, որ Պուտինը և Զելենսկին դեռ պատրաստ չեն հանդիպման

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնառու է մնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության հասնելուն՝ չնայած նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև դեմ առ դեմ հանդիպման վերաբերյալ անորոշությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CBS News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ իր դիրքորոշումը և՛ իրատեսական է, և՛ լավատեսական։ Նա ասել է, որ հետևում է, թե ինչպես են երկու ղեկավարները հասցեագրում բանակցությունների հետ կապված հարցը։

«Ես հետևում եմ, ես տեսնում եմ։ Ես խոսել եմ նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ։ Ինչ-որ բան տեղի կունենա, բայց նրանք դեռ պատրաստ չեն։ Բայց ինչ-որ բան տեղի կունենա։ Մենք այդ գործն ավարտին կհասցնենք», - ասել է Թրամփը։ 

Նա նաև նշել է, որ նախկինում կարծում էր, թե ռուս-ուկրաինական հակամարտությունն իր համար ավելի հեշտ կլինի կանգնեցնել, քան իր միջոցով դադարեցված հակամարտություններից մի քանիսը, սակայն «դա, կարծես, մի փոքր ավելի դժվար է, քան մյուսները»։

ԱՄՆ նախագահը CBS News-ին նաև հայտնել է, որ դիվանագիտական բանակցություններից շատերին իր մոտեցումն այն է, որ հակամարտող երկրների առաջնորդները հանդիպեն և իրական ժամանակում հասնեն համաձայնության։ Սակայն, Թրամփի կարծիքով, երբեմն կարիք է լինում սպասելու։ 

Ավելի վաղ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել էր, որ հետևում էր Պեկինում Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի նախագահներին, մինչ նրանք ներկա էին Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։ 

«Ես հասկանում եմ, թե ինչու էին նրանք դա անում։ Նրանք հույս ունեին, որ ես հետևում եմ, և ես հետևում էի։ Իմ հարաբերությունները նրանց բոլորի հետ շատ լավ են։ Մենք կպարզենք, թե որքան լավ են առաջիկա մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում», - ասել էր Թրամփը լրագրողներին։ 

Հայերեն Русский

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ԱՄՆ-ն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Կանադայից

Կիևում վիզուալիզացրել են հնագույն հայկական թաղամասի պատմությունը

Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ Ահլի»-ի անհաջող խաղին