Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն քննարկում է արտասահմանում իր ռազմական ներկայության կրճատման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն քննարկում է արտասահմանում իր ռազմական ներկայության կրճատման հնարավորությունը

Միացյալ Նահանգները քննարկում է այլ երկրներում իր ռազմական ներկայությունը կրճատելու տարբերակը, սակայն մտադիր չէ հեռանալ Լեհաստանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման սկզբում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Երբեք նույնիսկ չենք մտածել զինվորներին Լեհաստանից դուրս բերելու մասին։ Այլ երկրների պարագայում իսկապես մտածում ենք այդ մասին: Բայց լիովին աջակցում ենք Լեհաստանին և կօգնենք այդ երկրին պաշտպանել իրեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում