Հանկարծամահ է եղել անվանի կինոօպերատոր Արտավազդ Խաչատուրյանը
1 րոպեի ընթերցում

Հանկարծամահ է եղել անվանի կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության և կինոօպերատորների գիլդիայի անդամ, բազմաթիվ սիրված ու ճանաչված ֆիլմերի օպերատոր Արտավազդ (Արտո) Խաչատուրյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կինոգործիչների միությունից։
«Արտոյի կորուստը մեծ ցավ պատճառող կորուստ է, մշակութային կորուստ, լավ մարդու, լավ ընկերոջ, լավ գործընկերոջ կորուստ։
Արտոն դեռ 62 տարեկան էր և շատ անելիքներ ուներ թե արվեստում, թե իր ընտանիքի ու մտերիմների համար»,-նշել են միությունից՝ ցավակցություն հայտնելով Արտավազդ Խաչատուրյանի ընտանիքի անդամներին, մտերիմներին, հարազատներին, կինոհանրությանը, արվեստի մարդկանց։
Կարդացեք հոդվածը` Русский