Թրամփը Պենտագոնին հանձնարարել է վերակառուցել զինված ուժերը՝ Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման ֆոնին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Պենտագոնին վերականգնել երկրի զինված ուժերը և ռազմական ոգին՝ Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Fox News-ին տված հարցազրույցում։

«Ցավոք, նախորդ վարչակազմի թուլությունն ավելի է մերձեցրել Ռուսաստանին և Չինաստանին։ Դա սարսափելի զարգացում է, որը պայմանավորված էր ամերիկյան առաջնորդության և ուժի բացակայությամբ», - ասել է Հեգսեթը։ 

«Ահա թե ինչու նախագահ Թրամփը մեզ՝ Պաշտպանության նախարարությանը, հանձնարարել է պատրաստ լինել՝ վերակառուցելու մեր զինված ուժերը պատմական ձևով, վերականգնելու մեր ռազմական ոգին և վերականգնելու զսպումը ոչ այն պատճառով, որ մենք հակամարտության ենք ձգտում, դա այդպես չէ, և մենք հստակ ենք եղել այս հարցում Չինաստանի, Ռուսաստանի և մյուսների հետ, այլ որովհետև պատրաստ լինելով՝ հնարավոր է կանխել (խմբ.՝ առճակատումը), ապահովել ամերիկացիների անվտանգությունը», - նշել է նա։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կպահպանի իր ռազմական կարողությունները «տիեզերքում, երկնքում, ծովում, ջրի տակ», մասնավորապես հիշատակելով «Ոսկե գմբեթ» համակարգը, որը, նրա խոսքով, «Չինաստանը չի կարող կրկնօրինակել»։

Ռազմական զսպման հետ մեկտեղ, ըստ Հեգսեթի, կկիրառվի նաև դիվանագիտություն։ 

«Նախագահ Թրամփը հիանալի հարաբերություններ ունի նախագահ Սի Ծինփինի հետ, և նա կօգտագործի դրանք՝ համատեղ աշխատելու ուղիներ գտնելու հույսով», - եզրափակել է նա։

Հայերեն Русский

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսլանդիան նախատեսում է օրենքով արգելել կետերի որսը

Վարչապետը Փարիզում մասնակցում է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍՆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ