«ԴիջիԹեք 2025»-ն ակնկալում է այս տարի ունենալ 40 հազարից ավելի այցելու. հայտնի են կոնֆերանսի խոսնակները

4 րոպեի ընթերցում

Տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ «ԴիջիԹեք 2025»-ը, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 10-12-ը, ակնկալում է գերազանցել 40 000 այցելուի շեմը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդեն 20-րդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ներկայացրել է այս տարվա կանխատեսումը՝ մասնակիցներ և այցելուներ շուրջ 20 երկրներից, համաշխարհային համբավով ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում։ 

Տեխնալոգիական ցուցահանդեսի, կոնֆերանսի ու փառատոնի եռամիսասնության ձևաչափով անցկացվող ԴիջիԹեքն այս տարի 3 oրերի ընթացքում կունենա նախնական գրանցում անցած 40 000  այցելու, ինչը ԴիջիԹեքը դարձնելու է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի միջոցառումներից ամենազանգվածայինը։  

Նախորդիվ ԱՏՁՄ-ն արդեն հրապարակել էր կոնֆերանսի խոսնակների առաջին տասնյակը, որոնց թվում են NVIDIA ընկերություն փոխնախագահ Րև Լեբարեդյանը (ԱՄՆ), Oculus ընկերության համահիմնադիր, Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Ջեք Մաքքոուլին (ԱՄՆ), Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ,  Flagship Pioneering ընկերության հիմնադիր, տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և համաշխարհային հռչակ ունեցող բազմաթիվ այլ տեխնոլոգիական դերակատարներ։  

«ԴիջիԹեք 2025»-ն իրականացվում է ՀՀ Կառավարության և Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ։ 

«2025-ը մեզ համար հոբելյանական տարի է՝ «ԴիջիԹեքը» նշում է իր 20-ամյակը, և մենք մտել ենք այս կարևոր հանգրվանը նոր նպատակներով ու ավելի մեծ ծավալով։ Այս տարին լինելու է տեխնոլոգիաների, համագործակցության և ապագայի տեսլականի ուժեղացման խորհրդանիշ։ «ԴիջիԹեքը» վաղուց արդեն ոչ միայն ցուցահանդես է, այլ տեխնոլոգիական հայության Ամանորը, որն ամփոփում և մեկնարկ է տալիս տեխնոլոգիական տարվան»,-ասում է ԴիջիԹեքի տնօրեն Խաչատուր Հակոբյանը։ 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը հպարտությամբ նկատեց, որ 2025 թվականին հյուրընկալելու են տեխնոլոգիական աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից շատերին։

«ԴիջիԹեք 2025»-ը լինելու է ավելի քան միջոցառում։ Այն լինելու է ապագայի քարտեզագրման կետ։ Մենք հավատում ենք, որ այս հարթակը շարունակելու է նպաստել Հայաստանի դիրքի ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն»:

Այս տարվա «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ և՛ ցուցահանդեսային, և՛ աշխատաժողովային հատվածներում, հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների և իրադարձությունների աննախադեպ խտություն:

Առաջին «ԴիջեԹեքն» անցկացվել է 2005 թվականին։ Այն մտահղացրել և իրագործել էր տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ, Առաջատար տեխնոլոգիաների ձեխնոլոգիաների միության երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը։ 

Հայերեն English Français Русский

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքը. Դատախազություն

ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարունակում են ակտիվ աշխատանքը վարչակազմերի և հատուկ ծառայությունների գծով. Ռյաբկով

«Տելեգրամ»-ի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վիճաբանություն գազային ատրճանակի գործադրմամբ. երեք անձ ձերբակալվել է

Լուսինե Բադալյանի ճեպազրույցը

Վիլնյուսում տեղի է ունեցել «Հայկական փառատոն և տոնավաճառ» միջոցառումը

«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNN

Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրվարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Թրամփը հրահանգել է մինչև 2030 թվականը տիեզերական թռիչքների թիվը հասցնել տարեկան 1000-ի

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը