Մերձավոր Արևելք

Հութիները թիրախավորել են Թել Ավիվի շրջանը

2 րոպեի ընթերցում

Հութիները թիրախավորել են Թել Ավիվի շրջանը

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի տարածքին բալիստիկ հրթիռներով հարվածելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին պարզաբանել է, որ հրթիռային ուժերը «Պաղեստին-2» և «Զուլֆիկար» երկու բալիստիկ հրթիռներով թիրախավորել են Ջաֆֆայի (Թել Ավիվ) շրջանը, և որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին: 

Թիրախավորման հետևանքով, Սարիի խոսքով, բազմաթիվ իսրայելցիներ պատսպարվել են ապաստարաններում։ Բացի այդ, ըստ հրապարակման, «Բեն Գուրիոն» օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Իսրայելը չի վայելելու անվտանգություն և կայունություն, և որ հութիների գործողությունները կշարունակվեն աճող տեմպերով առաջիկա ժամանակահատվածում։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ զինվորականները որսացել են Եմենից արձակված մեկ հրթիռ Իսրայելի կենտրոնական մասի մի քանի շրջաններում օդային ազդանշանների ակտիվանալուց հետո։

Օրերս Իսրայելի կողմից Եմենի մայրաքաղաք Սանայի ռմբակոծության հետևանքով զոհվել են եմենցի պաշտոնատար անձինք, այդ թվում՝ երկրի վարչապետը։ Դրանից հետո հութիները Կարմիր ծովում թիրախավորել են իսրայելական նավթատար նավ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում