«Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կկառուցվի ճեմուղի

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի ճեմուղի կկառուցվի։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի բիզնես կենտրոնում տեղի է ունեցել «Արխիտոն» ՍՊԸ-ի կողմից կազմակերպվող «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի՝ 1902.0 - 1902.5 նիշով ճեմուղու, Լճաշեն-Սևանի թերակղզի գոտևորման և քաղաքաշինական կանոնադրության նախագծերի վերաբերյալ առաջին հանրային լսումը:

Հանրային քննարկմանը ներկա են եղել  ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Սևան ազգային պարկի ներկայացուցիչ Արայիկ Հունանյանը, Սևան համայնքի աշխատակազմի ներկայացուցիչ Սուրեն Համբարձումյանը, Սևան համայնքի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Սևանի և հարակից բնակավայրերի բնակիչներ, տնտեսվարողներ, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների ներկայացուցիչներ և մասնագետներ։

Ծավալվել է ակտիվ քննարկում։ Նախագիծը, որը  ներկայացվել է հանրությանը, նախատեսում է ճեմուղու կառուցում «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի ընկած հատվածում:

Տնտեսվարողները նշել են, որ թյուր կարծիք է ձևավորվել, թե իբր Սևանա լճի ափամերձ հատվածի կառուցապատմանն իրենք դեմ են: Հակառակը՝ զարգացմանը կողմ են, միայն առաջարկում են, որ անհատական ձևակերպվի կառուցապատման նախագծերը և պայմանները, տրամադրվի իրենց, որպեսզի իրենք տեղում հասկանան, թե իրենց կողմից օգտագործվող տարածքի որ մասն է հատկացվելու ճեմուղուն, որպեսզի կարողանան ճիշտ կառավարել իրենց բիզնեսը։

Բացի ծրագիրը ներկայացնողներից ելույթ են ունեցել նաև բնակիչներ, տնտեսվարողներ, ովքեր ներկայացրել են իրենց դիրքորոշումը և հանդես եկել առաջարկություններով:

«Ճեմուղու կառուցման առաջին հանրային լսման ընթացքում արձանագրվեց, որ ընդհանուր գաղափարին շահառուները կողմ են, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առաջիկայում կփորձի անհատական մոտեցում ցույց տալ և ներկայացնել տնտեսվարողներին ծրագիրը՝ իրենց տարածքի առումով, ինչպես նաև կքննարկի առաջարկություններ, պատրաստ է ընդունել այլ առաջարկություններ, որոնք դարձյալ կքննարկվեն և կներկայացվեն հաջորդ հանրային լսումների ժամանակ»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։  

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա