Բարձր տեխնոլոգիաներ

Plug and Play միջազգային աքսելերատորը Հայաստանում կիրականացնի «Ինկուբացիոն ծրագիր». մեկնարկել է հայտերի ընդունման փուլը

1 րոպեի ընթերցում

Plug and Play միջազգային աքսելերատորը Հայաստանում կիրականացնի «Ինկուբացիոն ծրագիր». մեկնարկել է հայտերի ընդունման փուլը

Մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և միջազգային հեղինակավոր Plug and Play Tech Center աքսելերատորի հետ իրականացվող «Ինկուբացիոն ծրագրի» մասնակցության հայտերի ընդունման փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ծրագրի մեկնարկը նախատեսվում է հոկտեմբերին, որը կանցկացվի առկա ձևաչափով՝ շաբաթական երեք օր և կտևի չորս ամիս։

«Առաջիկա ամիսների ընթացքում մասնակից ընկերությունները կստանան խորհրդատվություն, բիզնեսի և կարողությունների զարգացման աջակցություն, գործարար կապեր հաստատելու հնարավորություն, ինչպես նաև նորարարության խթանում և անհատական մենթորություն:

Ծրագրի ընթացքում Հայաստան են ժամանելու տարբեր երկրների բարձր որակավորում ունեցող 40-ից ավելի մասնագետներ, ովքեր անհատապես աշխատելու են մասնակիցների հետ:

Դիմել կարող են այն թիմերն ու ստարտափները, որոնք ունեն նորարարական գաղափարներ և ցանկանում են մուտք գործել շուկա:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է»,- ասվում է հայտարարության մեջ:

Մանրամասները և դիմելու կարգը՝ այստեղ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում