Թուրքիայի նախագահը նկատել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմամբ սահմանային դարպասները կբացվեն

2 րոպեի ընթերցում

Չինաստանից վերադառնալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կնպաստի սահմանային անցակետերի բացմանը և նոր ճանապարհների ու երկաթուղիների գործարկմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ»-ը:

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը, Աստծո կամքով, կհասնի այն խաղաղությանը, որին ձգտում է։ Ես այդ հույսը տեսա պարոն Իլհամ Ալիևի մոտ՝ նրա հետ իմ երկկողմ հանդիպման ժամանակ։ Սպիտակ տանը ստորագրությունները, անկասկած, արագացրին Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ մասամբ հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնական փուլին։ Ես համապարփակ հանդիպում ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու հանդիպումների ժամանակ էլ տեսա, որ Ալիևն ու Փաշինյանը նույն կարծիքին էին։ Նրանք նույն ուղղությամբ են նայում»,- մասնավորապես նշել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանն ընդգծել է, որ խաղաղության հաստատմամբ տարածաշրջանում ցամաքային ճանապարհները և երկաթուղիները կգործարկվեն, սահմանային դարպասները կբացվեն, ինչը շատ ոլորտների, մասնավորապես՝ առևտրի վրա, դրական ազդեցություն կունենա։

«Տարածաշրջանային երկրները նույնպես կշահեն համագործակցության նոր հնարավորություններից։ Սրանք շատ հստակ և ակնհայտ են։ Ռուսաստանը և Իրանը ապագայում նույնպես կհասկանան, որ իրենց մտահոգությունները անտեղի էին»,-ասել է Էրդողանը։

Հայերեն العربية English فارسی Français Русский 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին