Մերձավոր Արևելք

Բելգիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինի Պետությունը

3 րոպեի ընթերցում

Բելգիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինի Պետությունը

Բելգիան կճանաչի Պաղեստինի Պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում սեպտեմբերի 2-ի գրառման մեջ հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն։

«Հաշվի առնելով Պաղեստինում, մասնավորապես՝ Գազայում տեղի ունեցող մարդասիրական ողբերգությունը և Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ իրականացված բռնությունը և հաշվի առնելով իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ ցեղասպանության ցանկացած ռիսկ կանխելու պարտականությունը, Բելգիան ստիպված է կոշտ որոշումներ կայացնել՝ Իսրայելի կառավարության և ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների վրա ճնշումը մեծացնելու համար», - նշել է նախարարը գրառման մեջ։ 

Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ «ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների կողմից ցանկացած հակասեմիտիզմ կամ ահաբեկչության գովաբանում նույնպես ավելի խստորեն կդատապարտվի»։

«Բելգիան կմիանա Նյու Յորքի հռչակագիրը ստորագրող երկրներին, որը ուրվագծում է երկու պետության բանաձևով կարգավորման ուղին», - հավելել է Պրևոն։

Նա նաև նշել է, որ Բելգիան կճանաչի Պաղեստինի Պետությունը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի գլխավորած համատեղ դիվանագիտական ​​նախաձեռնության շրջանակներում։ 

«Սա հզոր քաղաքական և դիվանագիտական ​​ժեստ է՝ երկու պետության բանաձևով կարգավորման հնարավորությունները պահպանելու և Իսրայելի գաղութացման ծրագրերով և ռազմական օկուպացիաներով էքսպանսիոնիստական ​​մտադրությունները դատապարտելու համար։ Հետևաբար, Պաղեստինը հստակ կլինի Բելգիայի կողմից միջազգային ասպարեզում լիովին ճանաչված պետություն», - նշվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Պաղեստինը ճանաչելու մտադրությամբ հանդես են եկել Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան։ 

Սեպտեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին խորհրդարանում իր ելույթում նշել է, որ Միացյալ Թագավորությունը պլանավորում է ճանաչել պաղեստինյան պետականությունը և այս քայլը չի ​​համարում արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման խրախուսում։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կանադայի որոշումը՝ աջակցելու պաղեստինյան պետականությանը, իսկ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ֆրանսիայի որոշումն անխոհեմ է: 

Սպիտակ տունը դեռևս չի արձագանքել Բելգիայի հայտարարությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում