Սիրիան 14 տարվա ընթացքում առաջին անգամ նավթ է արտահանել

2 րոպեի ընթերցում

Սիրիան 14 տարվա ընթացքում առաջին անգամ պաշտոնապես նավթ է արտահանել։ 600 000 բարել նավթով բեռնված լցանավը դուրս է եկել Տարտուսի նավահանգստից մասնավոր ընկերության հետ պայմանագրի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Սիրիայի էներգետիկայի նախարարի օգնական Ռիյադ ալ Ջուբասին գործակալությանը հայտնել է, որ նավթը վաճառվել է B Serve Energy ընկերությանը։ Ջուբասին նշել է, որ նավթն արդյունահանվել է սիրիական մի քանի նավթահանքերից։

Սիրիայի նավթահանքերի մեծ մասը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում՝ քրդերի կողմից վերահսկվող տարածքում: Քրդական կառավարությունը փետրվարին սկսել էր նավթ մատակարարել Դամասկոսի կենտրոնական կառավարությանը, սակայն հարաբերություններն այդ ժամանակից ի վեր վատթարացել են ներառականության և փոքրամասնությունների, այդ թվում՝ քրդերի իրավունքների վերաբերյալ մտահոգությունների պատճառով: 

2010 թվականին՝ նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ցույցերից մեկ տարի առաջ, Սիրիան արտահանում էր օրական 380 000 բարել նավթ։ 14 տարվա պատերազմի ընթացքում երկիրը գտնվում էր տնտեսական ծանր վիճակում, պատժամիջոցների պատճառով նավթի արտահանումները ևս դադարել էին։ 2024 թ. դեկտեմբերին երկրում իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացել է վերականգնել Սիրիայի տնտեսությունը։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին կատարողական հրամանագիր է ստորագրել, համաձայն որի չեղարկվել են Սիրիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները. ամերիկյան ընկերությունները սկսել են պլան մշակել սիրիական նավթի և գազի հայտնաբերման և արդյունահանման համար։

Սիրիան չեղարկել է պայմանագիրը ռուսական ընկերության հետ, որն Ասադի օրոք կառավարում էր Տարտուսի նավահանգիստը։ Փոխարենը Դամասկոսը 800 միլիոն դոլարի փոխըմբռնման հուշագիր է ստորագրել DP World լոգիստիկ ընկերության հետ, որը պետք է զբաղվի Տարտուսի բազմանպատակային տերմինալի զարգացմամբ, կառավարմամբ և գործարկմամբ։

Հայերեն English Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը