Թուրքիա

Պեսկովը Թուրքիան և Հնդկաստանը կարևոր երկրներ է համարել Ռուսաստանի համար

1 րոպեի ընթերցում

Պեսկովը Թուրքիան և Հնդկաստանը կարևոր երկրներ է համարել Ռուսաստանի համար

Թուրքիան և Հնդկաստանը Ռուսաստանի համար շատ կարևոր գործընկեր պետություններ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սրանք շփումներ են և՛ Թուրքիայի նախագահի, և՛ Հնդկաստանի վարչապետի հետ։ Դրանք մեզ համար շատ կարևոր երկրներ են, գործընկեր երկրներ», - ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին։

Ավելի վաղ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ էր ունեցել ինչպես Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, այնպես էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում