Վարդենիս համայնքում կգործի հոգեսոցիալական կարգավորման կենտրոն

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում առաջիկայում կբացվի հոգեսոցիալական կարգավորման կենտրոն։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի բացման նպատակով համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանն ընդունել է բժշկական գիտությունների թեկնածու, «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի» և դրա մասնաճյուղերի հիմնադիր ղեկավար, «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գիտական սեկցիաների ղեկավար Արմեն Սողոյանին, հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի» գիտական ղեկավար, ՀՊՏՀ դասախոս Սամվել Սուքիասյանին, հոգեբույժ, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, Եվրոպական հոգեբուժական ասոցիացիայի գիտական սեկցիաների համակարգող, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Թաթարյանին, ԵՊՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանին, ՀՍԿԿ Վարդենիսի մասնաճյուղի ղեկավար, հոգեբան Անժելա Բուդոյանին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են  մարդկանց հոգեկան առողջության որակի բարելավմանն ուղղված հարցեր։

«Վարդենիսի համայնքապետարանը համապատասխան տարածք կդրամադրի, որպեսզի հմուտ մասնագետների կողմից մեր բնակիչները կարողանան ստանալ անվճար հոգեսոցիալական աջակցություն։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Վարդենիսում քիչ թիվ չեն կազմում Արցախյան պատերազմների հետևանքով բռնի տեղահանված, հոգեկան ծանր ապրումներ տարած մարդիկ, որոնք հոգեկան սթրեսներն ու տառապանքները հաղթահարելու խիստ կարիք ունեն»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։ 

Հայերեն

Այսօր Հայաստանը համարվում է ԱԲ գերհաշվողական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից մեկը. Հակոբ Արշակյան

Գիտատեխնիկական համագործակցություն՝ հանուն անվտանգության․ Հայաստանում մեկնարկել է CTBTO-ի տարածաշրջանային աշխատաժողովը

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, կալանավորված լինելու ժամանակ փախուստի դիմելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նոր Մետաքսի ճանապարհի ժամանակը. հայկական հայացք Չինաստանի վերելքին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՆԳ նախարարությունը 7 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով

Եվրոպական ինդեքսներ - 03/08/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 03/08/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 03/08/26