Հայաստանն առաջին կիսամյակում ստացել է ավելի քան 17 մլն դոլարի մարդասիրական օգնություն. ամենաշատն ուղարկել են ԱՄՆ-ից

2 րոպեի ընթերցում

Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում ստացել է 17 մլն 98.4 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 75 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հունվար-հունիսին մարդասիրական օգնության տեսքով ամենաշատը Հայաստան է ուղարկվել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 9 մլն 534.4 հազար դոլարի, ապա մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ 1 մլն 867.6 հազար դոլարի: Երրորդ ապրանքախումբը վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներն են՝ 1 մլն 467.3 հազար դոլար ծավալով: 

Հատկանշական է, որ Հայաստանն ամենաշատ մարդասիրական օգնություն է ստացել  Միացյալ Նահանգներից:. ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունը  4  մլն 564.4 հազար դոլարի է, որը կազմում է ընդհանուրի 26.7 տոկոսը: Ընդ որում, 2024-ի առաջին կիսամյակի համեմատ ուղարկված ծավալն աճել է 11.1 տոկոսով: 

Հայաստան ուղարկած մարդասիրական օգնության ծավալներով երկրորդ տեղում Չինաստանն է՝ 2 մլն 528.5 հազար դոլարի, կազմում է ընդհանուրի 14.8 տոկոսը, նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի նկատմամբ աճը 2.6 անգամ է: 

Օգնություն ուղարկած ծավալի հաշվարկով երրորդ երկիրն Իտալիան է՝ 1 մլն 815.5 հազար դոլարի, որը կազմել է ընդհանուրի 10.6 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն ավելացել է 25.5 տոկոսով: 

Հայերեն Español Русский 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում