Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը քննարկում է նախաձեռնել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը քննարկում է նախաձեռնել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների կին ներկայացուցիչներ և բռնի անհետացումների զոհերի և գտնվելու վայրն անհայտ անձանց մայրեր և կանայք:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա համակարգային մի շարք զգայուն և առաջնահերթ լուծում պահանջող հարցերի, ներառյալ` անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրելուն, իրավական պաշտպանության գործող մեխանիզմները կատարելագործելուն, միջազգային առանցքային դերակատարների գործիքակազմերը կիրառելուն և այլ հարցերի։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ անձանց ճակատագրերի մասին տեղեկություններ ստանալու իրավունքը պետք է լինի երաշխավորված, բոլոր գործընկերները այդ ուղղությամբ պետք է առավելագույն ջանքեր գործադրեն։

Քննարկման շրջանակում միջազգային գործընկերները ևս ներկայացրել են իրենց մանդատի հնարավորություններն ու արդեն իսկ իրականացված աշխատանքները' ծնողների կողմից բարձրացված խնդիրները հասցեավորելու և լուծումներ գտնելու վերաբերյալ։

Նշվում է, որ միջոցառման մասնակիցները կարևորել են նման ձևաչափով անմիջական ու արդյունավետ քննարկման իրականացումը։

Պաշտպանն իր հերթին նշել է, որ շարունակելու է մանդատի առավելագույն գործադրմամբ բոլոր դերակատարներին հասցեավորել գտնվելու վայրն անհայտ և բռնի անհետացած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների իրավունքների պատշաճ երաշխավորման հետ կապված հարցերը՝ հատուկ ընդգծելով անձանց ճակատագրերի բացահայտման կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում