Տնտեսություն

ՊԵԿ-ը հորդորում է բացառել ոչ իրական պատվիրատուների անվամբ արտահանումը

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հորդորում է բացառել ոչ իրական պատվիրատուների անվամբ արտահանումը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ արձանագրվում են դեպքեր, երբ ՀՀ-ից արտահանվող ապրանքների մաքսային հայտարարագրերում, ինվոյսներում և բեռնափոխադրման փաստաթղթերում որպես ստացող կողմ նշվում են այնպիսի ընկերություններ, որոնք իրականում չեն հանդիսանում պատվիրատու կամ գտնվում են լուծարման փուլում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՊԵԿ-ը շեշտում է, որ նման գործողությունները հանգեցնում են ապրանքների ստվերային շրջանառության, խստացված հսկողության ԵԱՏՄ երկրների անցակետերում (օր.՝ Վերին Լարս) և կարող են առաջացնել ապրանքների վերադարձ կամ արգելապահում։

Կոմիտեն հորդորում է արտահանողներին բացառել ոչ իրական կողմերի անվամբ փաստաթղթերի կազմումից և գործարքների ձևակերպումից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում