Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը սկսել է Գազա քաղաքի վրա հարձակման նախապատրաստական ​​գործողությունները

2 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը սկսել է Գազա քաղաքի վրա հարձակման նախապատրաստական ​​գործողությունները

Իսրայելի պաշտպանության բանակը նախապատրաստական ​​​​գործողություններ է սկսել Գազա քաղաքի վրա հարձակման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տելեգրամ ալիքում հայտնել է բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։

«Մենք չենք սպասում։ Մենք սկսել ենք Գազա քաղաքի վրա հարձակման նախնական գործողությունները և սկզբնական փուլերը և ներկայումս ինտենսիվորեն գործում ենք քաղաքի ծայրամասերում։ Մենք կխորացնենք մեր հարվածները և չենք վարանի, մինչև չվերադարձնենք բոլոր առևանգվածներին և ռազմականապես ու քաղաքականապես չոչնչացնենք ՀԱՄԱՍ-ին»,-նշվել է գրառման մեջ։   

Նա նաև նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը շարունակում են մարտերը Գազայի հատվածում՝ ծանր հարվածներ հասցնելով ՀԱՄԱՍ-ին։

Օգոստոսի 8-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Գազա քաղաքն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու և պաղեստինյան անկլավում գործողությունը ընդլայնելու ծրագիրը:  

Օգոստոսի 18-ին ՀԱՄԱՍ-ը դրականորեն է արձագանքել միջնորդների հրադադարի առաջարկին, և փաստաթուղթը հետագայում փոխանցվել է Իսրայելին: 

Օգոստոսի 20-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է պաղեստինյան անկլավի վարչական կենտրոնը գրավելու ծրագիրը, իսկ օգոստոսի 21-ին առաջարկվող ռազմավարությունը հաստատել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում