Ուսանողական հաքաթոնն ամփոփել է մրցույթի արդյունքները. հայտնի են հաղթող 3 թիմերը

2 րոպեի ընթերցում

Ծաղկաձորում տեղի է ունեցել Ուսանողական հաքաթոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ամփոփվել են մրցույթի արդյունքները. լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմեր պարգևատրվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ առաջին մրցանակին է արժանացել Հայ-ռուսական համալսարանի «GDS» թիմը՝ ստանալով 2.5 մլն դրամ, երկրորդ մրցանակին` հայ-ռուսական համալսարանի «Mayk Talk» թիմը, իսկ երրորդին՝ Վանաձորի պետական համալսարանի «VanLogic» թիմը, որոնք համապատասխանաբար ստացել են 1.5 և 1 մլն ՀՀ դրամ:

Հաղթող թիմերը 24 թիմերի մրցապայքարում ներկայացրել են լավագույն լուծումներ երեք ուղղություններով՝ տարերային աղետների կանխատեսման և կառավարման տեխնոլոգիաներ, պատկերների թվային մշակում և խելացի տեխնոլոգիական լուծումներ քաղաքաշինության մեջ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, շնորհավորելով մասնակիցներին,  նշել է, որ ԲՏԱ նախարարությունը շատ է կարևորում Հաքաթոնի անցկացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս համալսարանից ստացած տեսական գիտելիքն ամրացնել պրակտիկ աշխատանքի միջոցով։

«Այս երեք օրերի ընթացքում դուք  ձեր գաղափարները վերածեցիք իրական նախագծերի։ Վստահ եմ՝ սա ձեր մասնագիտական զարգացման սկիզբն է։ Մրցակցությունն ապագայում ավելի է ուժեղանալու, և նախարարությունը շարունակելու է ստեղծել հարթակներ, որտեղ դուք կկարողանաք կիրառել ձեր գիտելիքներն ու կարողությունները», – նշել է նա։

Ծրագրի նպատակն է ամրապնդել կապերը բուհերի և ուսանողների հետ, ուղղորդել նրանց տեխնոլոգիական ոլորտ, կատարելագործել գործնական հմտությունները, ստեղծել մրցակցային դաշտ և խրախուսել նորարարական մտքերն ու լուծումները:

Եռօրյա միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների  շուրջ 100 ուսանող:

Հայերեն Русский

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով