Միացյալ Նահանգներ

SpaceX Starship տիեզերանավը հաջողությամբ իրականացրել է իր 10-րդ փորձնական թռիչքը

1 րոպեի ընթերցում

SpaceX Starship տիեզերանավը հաջողությամբ իրականացրել է իր 10-րդ փորձնական թռիչքը

Ամերիկյան SpaceX ընկերությունը հաջողությամբ իրականացրել է տասներորդ հրթիռակրի արձակումը՝ պատմության մեջ ամենամեծ տիեզերանավի՝ Starship-ի նախատիպով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ 

«Շնորհավորում ենք SpaceX-ի ողջ թիմին Starship-ի տասներորդ հետաքրքիր թռիչքի փորձարկման կապակցությամբ»,- նշվել է X միկրոբլոգում SpaceX-ի գրառման մեջ։

SpaceX ընկերությունը հայտարարել է, որ «բոլոր հիմնական նպատակներին հասել են», և թռիչքը «նշանակալի քայլ էր աշխարհում առաջին լիովին բազմակի օգտագործման հրթիռակրի մշակման գործում»։ 

Starship-ի արձակումն իրականացվել է Super Heavy հրթիռային ուժեղացուցչի միջոցով, որը նույնպես մշակվել է Իլոն Մասկի ընկերության կողմից։ Այն անջատվել է նավից և, պլանի համաձայն, ավարտել թռիչքը Մեքսիկական ծոցում։

Starship-ի առաքելությունը տևել է մեկ ժամից ավելի։ Նավը մի քանի Starlink արբանյակային սիմուլյատորներ է դուրս բերել ուղեծիր, ապա վերահսկվող վայրէջք կատարել Հնդկական օվկիանոսում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում