Տնտեսություն

Դավիթ Խուդաթյանը Սյունիքում հետևել է մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը

2 րոպեի ընթերցում

Դավիթ Խուդաթյանը Սյունիքում հետևել է մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր՝ հետևելու մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ այցի առաջին օրը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, ինչպես նաև Սիսիանի և Գորիսի համայնքապետերի հետ այցելել են Սիսիան համայնք՝ տեղում դիտարկելու կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվող Աշոտավան-Թասիկ-Արևիս 10 կմ երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքները։

Այնուհետև ուսումնասիրվել է Վերիշեն-Խոզնավար 18.3 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքը։

Այցի երկրորդ օրը՝ Կապանում ընթացող դեսպանահավաքի շրջանակում, Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների հետ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածի շինհրապարակ։

Տեղում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ներկայացվել են Հանրապետության հարավային հատվածում արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերը։ Մասնակիցների հարցերին տրվել են մանրամասն պատասխաններ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում