Իրան

Իրանի ԱԳՆ-ում հայտնել են Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային ծրագրի շուրջ շփումների մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ում հայտնել են Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային ծրագրի շուրջ շփումների մասին

Թեհրանը կապեր է պահպանում Մոսկվայի և Պեկինի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի շուրջ: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Պահպանելով կապերը Չինաստանի և Ռուսաստանի հետ, որոնք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակիցներ են և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ, մենք նաև բանակցություններ ենք վարել և վարում երեք եվրոպական երկրների հետ», - ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում: 

Դիվանագետը հավելել է, որ այդ բանակցություններում Թեհրանի նպատակն է ապահովել ազգային շահերի պահպանումը: 

Օգոստոսի 26-ին Ժնևում տեղի կունենան արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով բանակցություններ Իրանի և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև՝ հակաիրանական պատժամիջոցների վերացման և իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման հարցերի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում