Էմիր Կուստուրիցայի «Kustendorf Classic 2025» փառատոնին կմասնակցեն Հայաստանը ներկայացնող արվեստագետներ

2 րոպեի ընթերցում

Աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի՝ Սերբիայում գտնվող «Մեչավնիկ» էթնո-գյուղում սեպտեմբերի 4-ից 6-ը տեղի կունենա միջազգային դասական երաժշտության փառատոնի՝ Kustendorf Classic-ի հերթական թողարկումը, որն ամեն տարի միավորում է երիտասարդ երաժիշտների և արդեն ճանաչված վարպետների ամբողջ աշխարհից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ 

Էմիր Կուստուրիցայի վաղեմի բարեկամի ու գործընկերոջ՝ ջութակահար և պրոդյուսեր, Almazian Productions-ի հիմնադիր Խաչատուր Ալմազյանի առաջարկությամբ և աջակցությամբ փառատոնի ընթացքում հանդես կգան նրա կողմից հրավիրված և Հայաստանը ներկայացնող արվեստագետներ։ 

Փառատոնի հատուկ հյուրը կլինի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նա կանցկացնի բաց դասախոսություն փառատոնի մասնակիցների համար։ 

«Մեչավնիկ»-ի բեմում կներկայանա նաև Եվա Գևորգյանը՝ երիտասարդ, բայց հայտնի դաշնակահարուհի, որը կներկայացնի Պյոտր Չայկովսկու Թիվ մեկ դաշնամուրային կոնցերտը։ 

Էմիր Կուստուրիցայի փառատոները հայտնի են իրենց յուրահատուկ մթնոլորտով և համաշխարհային մասշտաբի անուններ միավորելու ունակությամբ։ Տարբեր տարիներին փառատոնի հյուրերը եղել են Մոնիկա Բելուչին, Ջոնի Դեփը, Սալմա Հայեկը, Ջիմ Ջարմուշը, Վալերի Գերգիևը, Յուրի Բաշմետը, Դենիս Մացուևը և շատ ուրիշներ։ 

Այս տարվա սպասվող հյուրերի թվում է մեցցո-սոպրանո Վասիլիսա Բերժանսկայան, ով համարվում է ժամանակակից օպերային բեմի ամենափայլուն աստղերից մեկը։ 

Հայերեն English Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից