Իսլամական համագործակցության կազմակերպությունն արտակարգ հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը Գազայում

1 րոպեի ընթերցում

Իսլամական համագործակցության կազմակերպությունը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում արտակարգ հանդիպում է հրավիրել Գազայում տիրող իրավիճակի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Arab News պարբերականը: 

Գագաթնաժողովի ժամանակ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանը նշել է, որ Իսրայելի շարունակական հարվածները խաթարում են երկու պետության բանաձևով ճգնաժամը լուծելու միջազգային ջանքերը: Նա շեշտել է, որ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշում ընդունած երկրների թիվը կայուն կերպով աճում է:

Ըստ Anadolu գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը համանախագահել է նիստը, ընդգծել է Իսրայելի վրա համակարգված ճնշում գործադրելու կարևորությունը: 

Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ: Mehr գործակալության հաղորդմամբ՝ կողմերն ընդգծել են, որ իսլամական և արաբական երկրները պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկեն Իսրայելի շրջափակումը վերացնելու, հումանիտար մատակարարումներն ավելացնելու, «շարունակվող ցեղասպանությունը կանգնեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»: 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա