Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 ամսում աճել է 7 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 7 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.8 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 501 մլրդ 748.3 մլն դրամ: Շինարարության ծավալն ավելացել է 20.2 տոկոսով՝ կազմելով 293 մլրդ 301.8 մլն դրամ: 

Առևտրի շրջանառությունում աճը 3.9 տոկոս է՝ 3 տրլն 539 մլրդ 964 մլն դրամ ծավալով: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 10.6 տոկոսով՝ կազմելով 2 տրլն 176 մլրդ 542.4 մլն դրամ:

2025 թվականի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.5 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 2.1 տոկոս աճ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա 7 ամսում 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 41.4 տոկոսով՝ կազմելով 11 մլրդ 538 մլն դոլար: Ընդ որում՝ արտահանումը նվազել է 48.3, իսկ ներմուծումը՝ 35.8 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հուլիս ամիսներին կազմել է 390.27 դրամ:

Հայերեն العربية English Русский 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ