Մերձավոր Արևելք

Իսրայելական հարձակումներից Եմենում զոհերի թիվը հասել է 6-ի

1 րոպեի ընթերցում

Իսրայելական հարձակումներից Եմենում զոհերի թիվը հասել է 6-ի

Եմենի Առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է, որ մայրաքաղաք Սանայի վրա իսրայելական ​​ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 86-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah  հեռուստաալիքը։

Նախարարությունը հայտնել է, որ զոհերը և վիրավորները արձանագրվել են Հազիզի երկու էլեկտրակայանների և նավթային ընկերություններից մեկի վրա հարձակման հետևանքով։

Հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիական պաշտպանության և փրկարարական խմբերը դեռևս որոնողական աշխատանքներ են իրականացնում դեպքի վայրում։

Օգոստոսի 24-ին Իսրայելը մի շարք օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի էներգետիկ օբյեկտներին։ Հութիները հայտնել են, որ Եմենի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների մեծ մասի հարձակումը՝ ստիպելով նրանց լքել Եմենի օդային տարածքը։ Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները թիրախավորել են Սանայի տարածքում գտնվող հութիների օբյեկտները, այդ թվում՝ Ասար և Հիզազ էլեկտրակայանները և վառելիքի պահեստավորման վայրը, որոնք օգտագործվում էին հութիների կողմից ռազմական գործունեության համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում