Միացյալ Նահանգներ

Թրամփը դեռ որոշում չի կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Թրամփը դեռ որոշում չի կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ

Մեկնաբանելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու ջանքերի առաջընթացը և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, եթե այն չցանկանա նպաստել խաղաղ կարգավորման գործընթացին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ հարցում միջոցառումների վերաբերյալ որոշում կկայացնի երկու շաբաթվա ընթացքում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

Դոնալդ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է մեծածավալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ կամ ոչինչ չանել։ «Տանգոյի համար երկուսն են պետք»,-հավելել է Թրամփը։

Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը Սպիտակ տուն է եկել լրագրողների հետ խոսելու՝ կրելով «Թրամփն ամեն ինչի մասին ճիշտ էր» գրությամբ գլխարկ։ 

«Երկու շաբաթից դուք կիմանաք, թե որ ուղին կընտրեմ՝ կներդրվեն՞ զանգվածային պատժամիջոցներ, թե՞ զանգվածային մաքսատուրքեր, թե՞ երկուսն էլ միաժամանակ։ Կամ մենք ոչինչ չենք անի և կասենք. «Սա ձեր պայքարն է»»,-ասել է Թրամփը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում