Իլհամ Ալիևը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով այցելել է Թուրքմենստան

2 րոպեի ընթերցում

Օգոստոսի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով աշխատանքային այցով այցելել է Թուրքմենստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Թուրքմենբաշի քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի դեմ առ դեմ հանդիպումը, որին հաջորդել է նաև երկու երկրների կառավարության անդամների մասնակցությամբ ընդլայնված հանդիպումը:  

«Մեզ միավորում է Կասպից ծովը։ Վստահ եմ, որ մեր երկկողմ հանդիպումը արդյունավետ կլինի։ Երկկողմ հանդիպումից բացի, նախատեսվում է նաև եռակողմ հանդիպում Թուրքմենստան-Ադրբեջան-Ուզբեկստան ձևաչափով։ Ինչպես նշեցիք, մենք նույն տարածաշրջանում գտնվող երեք երկրների եղբայրական ժողովուրդներ ենք, ինչը ապագայում կհանգեցնի համագործակցության ավելի մեծ ներուժի, այդ թվում՝ մշակույթի ոլորտում»,-Ալիևի հետ հանդիպմանը նշել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:   

«Մեր միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների կամքի վրա։ Մեր ժողովուրդները եղբայրներ են, ընկերներ, նրանք դարեր շարունակ մտերիմ են եղել միմյանց հետ: Այսօր Ձեր նախաձեռնությամբ տեղի կունենա Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Ես բարձր եմ գնահատում սա, դա շատ լավ նախաձեռնություն է։ Մեր ժողովուրդներին միավորում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, լեզուն և կրոնը։ Եղբայրական երկրների կողմից հարցերի քննարկումը եռակողմ ձևաչափով մեծ նշանակություն ունի, այն մեծ օգուտներ կբերի և հիանալի արդյունքներ կտա»,-իր հերթին նշել է Իլհամ Ալիևը։ 

Երկկողմ հանդիպմանը հաջորդել է Իլհամ Ալիևի, Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը։  

Հայերեն Español

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ