Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Այո, հաստատում եմ, որ վարչապետը մասնակցելու է»,-նշեց Բաղդասարյանը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավելի քան 20 երկրի ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ Չինաստանի Տյանցզին քաղաքում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը: Գագաթնաժողովի հրավիրյալների ցանկում նշված էր նաև Հայաստանի վարչապետի անունը։ Միջոցառմանը հրավիրված են նաև Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Մոնղոլիայի, Կամբոջայի, Մալդիվների, Նեպալի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Ինդոնեզիայի, Լաոսի, Մալայզիայի, Վիետնամի ղեկավարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և բազմակողմ մեխանիզմների ղեկավարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում