Մերձավոր Արևելք

Իսրայելը հավանություն է տվել Գազայում ՀԱՄԱՍ-ի ջախջախման պլանին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հավանություն է տվել Գազայում ՀԱՄԱՍ-ի ջախջախման պլանին

Իսրայելի իշխանությունները հավանություն են տվել Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը ջախջախելու՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ ) պլանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Երեկ մենք հաստատեցինք Գազայում ՀԱՄԱՍ-ին ջախջախելու՝ ԻՊԲ-ի պլանները՝ ինտենսիվ կրակի, բնակչության տարհանման և մանևրների միջոցով», - գրել է նա X-ում։

Նա հավելել է, որ շուտով ՀԱՄԱՍ-ի համար «կբացվեն դժոխքի դռները», եթե նրանք չհամաձայնեն պատերազմին վերջ դնելու՝ Իսրայելի պայմաններին, առաջին հերթին՝ բոլոր պատանդների վերադարձին և շարժման զինաթափմանը։

«Եթե նրանք չհամաձայնեն, ապա Գազան՝ ՀԱՄԱՍ-ի մայրաքաղաքը, կվերածվի Ռաֆահի և Բեյթ Հանունի, ինչպես և խոստացել էի», - հավելել է Կացը:

Իսրայելը գործողության իրականացման համար զորակոչել է մոտ 60 000 պահեստազորայինի և երկարաձգել արդեն զորակոչված 20 000 պահեստազորայինի ծառայության ժամկետը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում