Կրթություն

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

2 րոպեի ընթերցում

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի,Վրաստանի, Մոլդովայի ուսանողների համար։

«Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրն անցկացվելու է 2025 թ. սեպտեմբերից մինչև 2026 թ. փետրվար, հիմնականում՝ առցանց ձևաչափով, և ավարտվելու է Էստոնիայում ինտենսիվ դասընթացով, որի ընթացքում մասնակիցները տեղում ծանոթանալու են Էստոնիայի թվային ենթակառուցվածքներին և լավագույն փորձին:

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թ. օգոստոսի 25-ն է:

Մանրամասն տեղեկությունները կցվում են:

Նախարարությունից տեղեկացնում են, որ ցանկացողները հավելյալ տեղեկությունների համար կարող են դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599-646:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում