Փոստային բաժանմունքի ղեկավարը մեղադրվում է շուրջ 17 մլն դրամի հափշտակության մեջ. գործն ուղարկվել է դատարան

3 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից,  նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը պատկանող և իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, հիշյալ ՓԲԸ-ի կողմից իր անվամբ բացված օգտահաշվին փոխանցված գումարներից դրամական փոխանցումների գործառնական համակարգերով 2025 թվականի ապրիլի 1-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 16,5 մլն ՀՀ դրամի փոխանցումներ է կատարել ինչպես իր, այնպես էլ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի և նրա ամուսնու հաշիվներին:

Բացի այդ, պարզվել է, որ փոստային բաժանմունքի ղեկավարը նույն ժամանակահատվածում դրամարկղից կանխիկ եղանակով վերցրել է նաև 8․660 ՌԴ ռուբլի, ինչպես նաև հափշտակել իրեն վստահված ընդհանուր 110․670 ՀՀ դրամի կոմերցիոն ապրանքներ և պայմանական արժեքներ (նամականիշներ)։

Հափշտակված գումարը նշված փոստային բաժանմունքի ղեկավարը օգտագործել է անձնական կարիքների, այդ թվում՝ ՀՀ-ում գործող բուքմեյքերական կազմակերպություններում խաղադրույքներ կատարելու համար՝ այդ կերպ «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատճառելով ընդհանուր շուրջ 17 մլն ՀՀ դրամի չափով գույքային վնաս:

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար փոստային բաժանմունքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նրան օժանդակած աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Պատճառված շուրջ 17 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները